կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 11:44
Առանց Կատեգորիա

Տոներից հետո պարզվում էր, որ մեր տարած շշերը ետ էին վերադառնում

Տոներից հետո պարզվում էր, որ մեր տարած շշերը ետ էին վերադառնում

Արձակագիր Ռուբեն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Մեծահասակներին ընդօրինակելով, մի-մի շիշ գինի ձեռքներիս, մեկ-մեկու տուն էինք գնում ՝ Նոր տարին շնորհավորելու։ Տոներից հետո պարզվում էր, որ մեր տարած շշերը ետ էին վերադառնում։ Տնից փախած կատուների պես։
Ես, ասենք, տանում էի Վազգենենց տուն, Վազգենը մեր շիշը տանում էր Սուրիկենց տուն, Սուրիկը՝ Ռազմիկենց, Ռազմիկը՝ Ստյոպայենց, Ստյոպան՝Կուկելենց, Կուկելը՝ Բուդուռենց, Բուդուռը՝ Ռոբերտենց, Ռոբերտը՝ Լեւոնենց, Լեւոնն էլ բերում էր մեր տուն։ Անհեթեթ զբաղմունք էր։ Բայց, արդյո՛ք, անհեթեթ էր»: