կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-25 12:34
Քաղաքական

Զավեշտ ԱԺ-ում․ պատգամավորների սեղաններից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելը

Զավեշտ ԱԺ-ում․ պատգամավորների սեղաններից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելը

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո, հրաման է իջեցվել պատգամավորների սեղաններից հավաքել բոլոր «թռչող» առարկաները՝ շշերը, բաժակները, ալկոգելը։ Հիշեցնենք, որ միջադեպը սկսվեց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, երբ սույն հետագիծ չունեցող պատգամավորը վիրավորական խոսքեր հնչեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերյան Օհանյանի հասցեին։ Իրավիճակը այնքան սրվեց, որ պատգամավորները սկսեցին իրար վրա շշեր նետել եւ միմյանց հայհոյել։