Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եգիպտական հայտնի թերթերից El Masri el-Youm-ը պնդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը Եգիպտոսի քաղաքացիություն է ստացել.գրում է Demokrathaber-ը:
Նույն թերթը հայտնել է , որ Թուրքիայում դեկտեմբերի 25-ի «Մեծ կածառք» հակակոռուպցիոն գործողությունից անմիջապես հետո Բիլալ Էրդողանը փախել է Եգիպտոս:
El Masri el-Youm կայքը պնդել է, որ Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մուհամմեդ Մուսրին, Աբդուլֆեթթահ ես Սիսիի ռազմական հեղաշրջումից երկու ամիս առաջ Բիլալ Էրդողանին Եգիպտոսի քաղաքացիություն է տվել, որը չեղարկելու համար դատ է հարուցվել:
Demokrathaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին թուրքական կողմը չի արձագանքել: Եգիպտական թերթը պնդել է նաև, որ դեկտեմբերի 25-ի «Մեծ կաշառք» գործողության հենց սկզբում Բիլալ Էրդողանը, օգտոգործելով Եգիպտական անձնագիրը, փախել է Վրաստան, որի մասին մամուլը բազմիցս գրել է:
Հիշեցնենք, որ Թուրքիայում «Մեծ կաշառ» գործողության ընթացքում ձերբակալման ենթակա բարձրաստիճան անձանք թվում էր նաև երկրի նախագահ Էրդողանի որդին՝ Բիլալը, սակայն նրա և 96 այլ կասկածյալների մասին հետաքննությունը հանկարծակիորեն զրոյացվել էր Կ.Պոլսի գլխավոր դատախազության կողմից: