| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի դպրոցներում շարունակվում են սկանդալները:
Ըստ t24-ի՝ մայրաքաղաք Անկարայում Ալի Շիր Նեւայի անվան միջնակարգ դպրոցում տնօրեն Սուլեյման Յիյիթը, քաշելով աշակերտի ականջը, նրա գլխով մաքրել է գրատախտակը:
Աշակերտներից մեկը տեսագրել է դեպքը, այն ցուցադրել են նաև հեռուստացույցով: Տեսանյութում տնօրենն սկսել է հանդիմանել աշակերտին` ասելով. «Ես քեզ չասացի՞ մաքրես այստեղ: Ինչո՞ւ չես մաքրել»: Այնուհետև նա քաշել է աշակերտի ականջն ու նրա գլխով մաքրել գրատախտակը:
Մեկ ամիս առաջ նույն տնօրենը դպրոցում մզկիթ էր բացել:
Նշենք, որ Թուրքիայի դպրոցներում վերջին շրջանում սկանդալային դեպքերը հաճախակի են դարձել: Երեկ 51-ամյա ուսուցիչը, պնդելով, որ երազում տեսել է իր և իր աշակերտուհու ամուսնությունը, 10-ամյա երեխայի ձեռքն էր խնդրել նրա հորից, ինչից հետո կալանավորվել էր: