Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Չեմ կարող խոսել, քուր ջան, դիմել եմ բժշկի, օգուտ չի տվել, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, 10.000 վոլտ է խփել ինձ»,- հազվիվհազ արտաբերում է Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Անդրանիկ Խաչատրյանը՝ հիշելով, թե ինչպես տարիներ առաջ հաշմանդամ դարձավ, եւ հիմա՝ կնոջ մահից հետո, որդիներն են խնամում հորը՝ ճաշ եփում, լողացնում, մաքրում, լվացք անում:
«Ժամանակի» հետ զրույցում 24-ամյա Խաչատուր Խաչատրյանը՝ տան ավագ որդին, նշեց, որ հոր թոշակը 25. 000 դրամ է կազմում, դրանով հազիվ կարողանում են վճարել ծախսած էլեկտրաէներգիայի եւ գազի գումարը, մնում է տանը 5000 դրամ։ Այս տարի 500.000 դրամ վարկ են վերցրել, որ մոր մահվան առաջին տարին եւ Զատիկն անեն, իսկ թե ինչպես պետք է վերադարձնեն՝ պարզ չէ: Պատկերը էլ ավելի սարսափազդու դարձավ, երբ Անդրանիկը գլխարկը հանեց. գլխի մի մասը, մեկ թեւը ընդհանրապես չկա:
«Հոսանքը զարկել է 78 թվին: Իմ տղեն ու ինքը գնում են սարը, ոտքի տակ չի տեսնում պրովուրդը, երեխա էին, անցել է պրովուդի տակով, ձեռքը կտրել գցել է, ես վազեցի, քաշեցի ու հանեցի էդ պրովուդի տակից: Էդ հարածից այրվածքներ են մարմին, տարան անգամ Մոսկվա, օգուտ չտվեց»,- պատմեց հարեւան Ժորա Բադալյանը:
Անդրանիկի երկու որդիները հայրենիքի հանդեպ պարտքը կատարել են, ծառայել են Ղարաբաղում, ծառայությունից վերադարձել են եւ հիմա հորն են խնամում: Որդիները խոստովանում են, որ կուզեին ամուսնանալ, ընտանիք կազմել, բայց այս պայմաններում ինչպե՞ս ամուսնանան, երբ տանն առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: