|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ քառօրյայում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած միջազգային պայմանագիրը, ՀՀ և Գյուղատնտեսության միջազգային հիմնադրամի միջև 2014թ. Հռոմում ստորագրված համաձայնագիրը «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսնավորման աջակցության» ծրագրի վերաբերյալ:
Պատգամավորներին հուզում էին վարկային համաձայնագրով խորհրդատվությանը տրամադրվող մեծ ֆինանսնական միջոցները: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը համաձայնեց, որ խորհրդատվական համակարգը բարեփոխման կարիք ունի, և գյուղատնտեության նախարարությունը սկսել է ուսումնասիրել Ֆրանսիայի խորհրդատվական մոդելը, որպեսզի որոշի, թե որ մոդելն է առավել արդյունավետ:
ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հեգնեց` ասելով, որ արդեն հարուստ փորձ է կուտակվել այդ համակարգում` թե ինչպես անարդյունավետ ծախսել վարկերը: Պատգամավորի հարցը վերաբերում էր ծրագրի այն մասին, որով գումար է նախատեսվում ֆերմերներին իրազեկելու, ուսուցողական դասընթացներ կազմակերպելու համար: «Սովորեցնել, թե ինչպես ճիշտ կտրատել միսը, ահա այս ուսուցողական դասընթացի համար որքա՞ն վարկ է նախատեսված»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Գյուղնախարարի տեղակալը նշեց, որ խոսքը կոնկրետ միս կտրատելու մասին չէ, այլ որակի նոր ստանդարտների ներդրման:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր համար պարզ է, թե խորհրդատվություններին տրամադրվող գումարները որտեղից և ուր են գնում: