Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ կառավարության օրինագծային գործունեության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել այն օրենքի նախագծին, որը գինեգործության մասին օրենսդրությունը համապատասխանեցնում է ԵՏՄ տեխկանոնակարգին. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ հանձնաժողովի պատրաստած կառավարության արձագանքի նախագիծն իր տրամադրության տակ է:
Նշվում է՝ խոսքն այն օրինագծի մասին է, որի հեղինակներն են Պետական դումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւը («Եդինայա Ռոսիա») և Դումայի ագրարային հարցերով կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կիշինը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն):
Նախագիծը խաղողագործության ու գինեգործության վերաբերյալ ռուսական օրենսդրությունը համապատասխանեցնում է Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (այն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 9-ից) և միջազգային ակտերին ու Եվրամիության ստանդարտներին, որոնցում գինեգործական արտադրանքին ներկայացվող տարբեր պահանջներ ու բնութագրեր կան:
Հավելվում է, որ օրինագիծը մասնավորապես «պաշտպանված աշխարհագրական նշումով գինի» հասկացությունը լրացնում է այն դրույթով, ըստ որի՝ այն պատրաստվում է ոչ միայն որոշակի խաղողագործական-գինեգործական գոտու սահմաններում աճեցված խաղողից, այլև որոշակի խաղողագործական-գինեգործական շրջանում:
Ըստ նախագծի՝ գինեգործության մասին նախկինում ընդունված օրենքի դրույթները չեն կիրառվի մինչև օրենքի ուժի մեջ մտնելը թողարկված գինեգործական արտադրանքի շրջանառության վրա:
Միևնույն ժամանակ գինու պահվող նյութի համար նախատեսվելու է անժամկետ պահում՝ արտադրության մեջ դրանց հետագա օգտագործման համար, որը կարող է իրականացվել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը՝ ըստ գործող կանոնների: Բացի այդ, օրինագծով առաջարկվում է անցկացնել գինու հումքի և գինեգործական արտադրանքի մեկանգամյա գույքագրում, որոնք գտնվում են գինեգործական ձեռնարկությունների տարածքում ու նրանց են պատկանում սեփականության իրավունքով՝ նշելով դրանց ծավալը միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգում:
Միևնույն ժամանակ նախագծով առաջարկվում է ընդլայնել խաղողագործության և գինեգործության սուբյեկտներին խթանելու մի շարք միջոցառումներ։
Այս առնչությամբ կառավարության արձագանքի նախագծում ասված է. «Նշված փոփոխությունները կպահանջեն դաշնային բյուջեի լրացուցիչ ծախսեր: Ընդ որում՝ օրինագծի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ հաշվարկներն ու հիմնավորումները, ինչպես նաեւ այդ միջոցառումների ֆինանսավորման աղբյուրները նշված չեն» ու հավելվում՝ գործադիրն օրինագծին աջակցում է այն վերջնամշակելու պայմանով: