Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն հանդիպում ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
Կարևորելով ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության համակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային նշանակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԻԵԴ դերակատարությունը և մշտապես աջակցել է դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը։ ՀՀ դեսպանը հավելեց, որ Հայաստանը վերջերս վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը, որով բարեփոխվում են ՄԻԵԴ աշխատանքները։
Դատարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, համառոտ ներկայացրեց դատարանում ընթացող բարեփոխումները և առկա մարտահրավերները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ՄԻԵԴ աշխատանքների բարելավելու գործում էական դերակատարություն ունեցան նաև կոնվենցիայի մասնակից երկրները։ Կարևորվեց ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը և բարձրագույն դատական ատյանների միջև արդյունավետ երկխոսության անցկացումը։
Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի դեմ ներկայացված դիմումների ընթացիկ վիճակագրության և հիմնական միտումներին։