|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վլադիմիր Գասպարյանը Լյովա Երանոսյանին հրահանգել է լրատվամիջոցների հարցերին չպատասխանել` երեկվա դեպքի հետ կապված: Հրահանգը տեղակալին ոստիկանապետն արեց հենց լրագրողների ներկայությամբ:
Փոխարենը Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ ասաց, որ, երեկվա միջադեպի հետ կապված, զրուցել է Երանոսյանի հետ, հետո կարծիք հայտնեց, որ Երանոսյանը լուրջ հետեւություններ կանի այդ ամենից:
«Երանոսյանն ունի իր անցած ուղին, առանձնահատկությունները»,- վստահեցրեց ոստիկանապետը եւ խորհուրդ տվեց լրագրողներին «գրելուց առաջ մի պահ մտածել»:
Ըստ Գասպարյանի` սայթաքումներ կարող են ունենալ բոլորը: Ոստիկանապետը լրագրողներին նաեւ տեղեկացրեց, որ Երանոսյանը երեկ հանդես է եկել պարզաբանումով: Նշենք, որ Lurer.com կայքի հետ զրույցում Երանոսյանն ասել է. «Տարիներ շարունակ ես այդ կնոջն օգնել եմ, ինձանից դեղի փող է պահանջել, շատ դեպքերում ինձ չի գտել, մտել ընտանիքիցս ա ուզել, ու դրանց մեծ մասը խմիչքի վրա է ծախսել»:
Հիշեցնենք, որ երեկ Yerkr.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Երանոսյանը մուրացկան կնոջն ասում. «Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես»: