Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որին հուլիսի 31-ի դեպքերից հետո ուղարկել էին մեկամսյա արձակուրդի, շտապ հետ է կանչվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ այն անսպասելի է եղել Լեւոն Երանոսյանի համար։ Թե ինչն է եղել պատճառը, ոստիկանությունից չեն մանրամասնում։ «Լեւոն Երանոսյանը հետ է կանչվել ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»,-կայքի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-31-ին Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կատարաված բռնությունները տեղի էին ունենում Լեւոն Երանոսյանի ներկայությամբ։ Իսկ նրա եղբայր Լեռնիկ Երանոսյանը գլխավոր դերակատարներից էր՝ ծխանռնակներ էր նետում ցուցարարների վրա։ Լեռնիկ Երանոսյանին հեռացրեցին աշխատանքից, իսկ Լեւոն Երանոսյանին ուղարկեցին մեկամսյա արձակուրդի։