|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներակայացուցիչ Աղվան Վարդանյանը «Սիմոն Վրացյան» կենտրոնում հանդիպեցին Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) գլխավոր քարտուղարի տեղակալ Ջակոմ Ֆիլիբեքի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դաշնակցության և ԵՍԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող գործնական հարցեր: Երկուստեք կարևորվեց երկու կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների հարաբերությունների սերտացումը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Olof Palme International Center» -ի ներկայացուցիչ Իսաբել Լունդինը, որի հետ քննարկվեցին «Հրայր Մարուխյան» հիմնադրամի հետ գործակցության հնարավորությունները:
Տեղեկացնենք նաև, որ վերը նշված հյուրերը այցելել են Հայաստան` ներկա գտնվելու Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովին: Նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Հյուրերին ուղեկցել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը: