|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ես լուրջ առաջարկներ ունեցել եմ պատերազմի առաջին օրերին, թե ինչ պետք է անել պատերազմում բեկում մտցնելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում։
«Պատերազմի 3-րդ օրը հանդիպել եմ Դաշնակցության Բյուրոյի անդամների հետ․ այն ժամանակ իրենց ասել եմ հետևյալը, որ եթե այսպես գնա՝ մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում»,-ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի առաջարկը եղել է՝ հավաքվել միասին, ինքն ունի շատ կոնկրետ առաջարկներ և պետք է բեկում մտցնել այս պատերազմի մեջ։
«Արել են ամեն ինչ՝ չլսելու համար․ ո՞նց բացատրեմ սա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․