| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Միրոնովը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Սերգեյ Միրոնովը շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի համար՝ հիշեցնելով, որ «Արդար Ռուսաստան. Հանուն ճշմարտության» կուսակցությունը և ՀՅԴ-ն վաղեմի բարեկամություն ունեն և առաջարկել է մեկնաբանել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Երևանի պատրաստակամության մասին։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ Դաշնակցությունն այդ հարցում ոչ միայն չի աջակցում Հայաստանի գործող իշխանությանը, այլև կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու քաղաքականությանը։
Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների անունից։
Իր հերթին Սերգեյ Միրոնովն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղ է Արևմուտքի ձեռքում։ «Մեծ հաշվով, հավաքական Արևմուտքին խորթ են և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի ազգային շահերը: Թերևս Արևմուտքը դա հասկանում է, բայց նրան պետք է մի հարթակ, որտեղ կկարողանա ոտնահարել Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը։