|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր՝ մարտի 11-ին, ՀՅԴ Արցախի Նիկոլ Դուման կենտրոնում հանդիպել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի և Դաշնակցության ընտրացուցակով պատգամավորության թեկնածուներ՝ Վահրամ Բալայանի, Լեռնիկ Հովհաննիսյանի ու Արմինե Հարությունյանի հետ:
Իր խոսքում Արտակ Բեգլարյանը նշել է, որ շարունակական հանդիպումների նպատակը՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ընտրությունների ընթացքում կուսակցությունների եւ թեկնածուների նկատած խնդիրներին ու առաջարկություններին ծանոթանալն է: Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքերի պաշտպանի գործառույթների և լիազորությունների այն շրջանակը, որով Պաշտպանի աշխատակազմը ներկայումս ընտրական գործընթացի ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում:
Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը նշել է, որ քարոզարշավը ընթանում է օրենքին համապատասխան. ժամանակ առ ժամանակ՝ հատկապես սոցիալական ցանցերում նկատվում է որոշակի լարվածություն, որն ինչ-որ տեղ անխուսափելի է:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապի պահպանման եւ փոխհամագործակցության վերաբերյալ: