կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 17:42
Հասարակություն

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց շրջանառության հարկի վերաբերյալ իր մտահոգությունները

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց շրջանառության հարկի վերաբերյալ իր մտահոգությունները

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը: Կառավարութոյւնը փորձ է արել օրենքի փոփոխության մեջ ընդգրկել այն առաջարկությունները, որոնք ներկայացրել են ՀԿ-ները և պատգամավորները:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ունի մի շարք մտահոգություններ: Պատգամավորի խոսքով` օրենքի նախագծի` ուժի մեջ մտնելու հարցը պահպանվում է: Օրենքի փոփոխությամբ տեղի է ունենում հարկային դրույքաչափի բարձրացում, այնինչ` հարկերի մասին օրենքն ամրագրում է, որ հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են գործողության մեջ դրվել այդ օրենքների վավերացման տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման վեցերորդ ամսվա 1-ից: «Սա նշանակում է, որ այս փոփոխությունը չի կարող 2016թ. հունվարի 1-ից ավելի շուտ ուժի մեջ մտնել»,- ասաց նա:

 

Մինասյանը նշեց, որ նախատեսված է, որ այդ փոփոխությունը գործելու է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը: Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, երբ այդ փոփոխությունները ուժը կորցրած են ճանաչվելու: Ըստ պատգամավորի` դա նշանակում է, որ նորից պետք է վերադառնան ներքին շեմին՝ 58 միլիոնին: «Սա նշանակում է հետ վերադարձ, սա ընդունելի չի կարող լինել: Առաջարկում եմ, որ այս փոփոխությունը չտարածվի առնվազն շեմի վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: