Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելու վերաբերյալ նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում օրենքն անցել է ոչ միայն բազմաթիվ քննարկումների ու առճակատումների միջով, այլ նաև ցույց տվել, որ հնարավոր չէ երկրում ունենալ կայուն, վստահելի, դրական սպասումներով հասարակություն, եթե անընդհատ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Եվ պատահական չէ, որ այդ օրենքը կիրառման ընթացքում բազմաթիվ վեճերի առարկա է դարձել:
«Օրենքն ավելի շատ «Իրացման մասին» օրենք պետք է անվանվի, բայց կոչվում է «Շրջանառության հարկի մասին», ու թեև երկու տարվա մեջ օրենքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ու պատասխաններ են հնչել, բայց մնացել է երեք սկզբունքային հարց: Առաջին հարցը վերաբերում է շրջանառության ծավալի մեծացմանը: 58,3 մլն դրամ շեմը ոչ մի իրավական ու տնտեսական հիմնավորում չունի: Երկրորդ հարցը վերաբերում է տոկոսադրույքին, երրորդ հարցը` փաստաթղթավորման պահանջին»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այս երեք հարցերի արդյունքում էլ առաջացել է խառնաշփոթը:
Նա ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության` Դաշնակցության առաջարկները: Ըստ այդմ` ՀՅԴ-ն առաջարկում է կամավորության` «և, և» սկզբունքը, այսինքն` 58,3 մլն դրամի շեմը դարձնել 150 մլն դրամ: Երկրորդ` շրջանառության ծավալի մեջ մտցնել պրոգրեսիվ հարկման մեթոդը: Արծվիկ Մինասյանի խոսքով` այդ առաջարկները կխրախուսեն ՓՄՁ-ներին` մեծացնել առևտրի շրջանառության ծավալը, և կբացառվի հարկային մարմինների կողմից մահակի կիրառման քաղաքականությունը:
Մանրամասները` տեսանյութում: