Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 11:38
Աշխարհ

Բացահայտ խոսել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Բացահայտ խոսել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը վերջերս շիկացրել էր մազերը` ի պաշտպանություն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆի, որին Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն «ապուշ շիկահեր» էր անվանել: Ամերիկացի դեսպանի լուսանկարը մեծ ուշադրության էր արժանացել:

 

Անդրադառնալով դեպքին՝ Բասը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Լուսանկարն իրենն ասում է: Նա իր տեսակետը հայտնեց, ես՝ իմը»:

 

Դեսպանը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարցը մեկ օրվա վրա է կենտրոնացվել:

 

«Կարևորը հարցի լուծումն է: Կարևոր է, որ բոլորս կենտրոնանանք տարվա մյուս օրերին մեր անելիքների վրա: Բացահայտ խոսելը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, կարևոր ներդրում է ունենալու Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»,- ասել է նա: