կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-17 09:32
Քաղաքական

Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում առանցքային պաշտոն է զբաղեցնելու. «Ժողովուրդ»

Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում առանցքային պաշտոն է զբաղեցնելու. «Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու։ Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած, անկուսակցական Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմում գրել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով իրեն անդամագրել կուսակցության շարքերը։ ՀՀԿ-ին մոտ կանգած «Ժողովուրդ»–ի աղբյուրները տեղեկացնում են, որ Վիգեն Սարգսյանը համագումարին ընդառաջ կդառնա Հանրապետական կուսակցության անդամ, ապա համագումարով կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ։ Սա կուսակցության բարձրագույն մարմինն է, որտեղ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում և կայացվում են կարևորագույն որոշումներ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։