կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-15 09:40
Քաղաքական

Հայտնի է, թե ՀՀԿ-ում ինչ պաշտոն է զբաղեցնելու Կարեն Կարապետյանը. «Ժամանակ»

Հայտնի է, թե ՀՀԿ-ում ինչ պաշտոն է զբաղեցնելու Կարեն Կարապետյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26– ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ համագումարի կողմից կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։

Այլ առանցքային փոփոխություններ համագումարի ժամանակ, ըստ էության չեն լինելու։ Մյուս փոխնախագահները պահպանելու են իրենց դիրքերը կուսակցությունում։ Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով փոփոխությունների վերաբերյալ հարցին ասել Էր. «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու Է ղեկավարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մնացածը կիմանաք համագումարի օրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։