Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 22:03
Քաղաքական

Նման հարց չի քննարկվել. Շարմազանովը՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին

Նման հարց չի քննարկվել. Շարմազանովը՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին

Պատգամավորական մանդատների հանձնման արարողությունից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության առաջիկա ԳՄ նիստում կքննարկվի ԱԺ-ում պարտականությունների և պաշտոնների բաշխման հարցը:

Դիտարկմանը, թե ԱԺ նախագահի պաշտոնում շրջանառվում է հենց նրա անունը և հարցին՝ կուսակցությունում նման քննարկումներ եղե՞լ են, Շարմազանովը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել: Ո՛չ նախագահ, ո՛չ փոխնախագահ, ո՛չ հանձնաժողովի նախագահ, ո՛չ խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել: Երեկ երեկոյան է ասվել է , մեկ գիշերվա մեջ բան չի փոխվել»: