Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` մայիսի 1-ին, Աշխատավորների օրը, Ազատության հրապարակում ոչ թե տոնական շքերթ, այլ բողոքի ակցիա էին իրականացնում մոտ 200 նաիրիտցիներ: Նրանք, ինչպես հայտնի է, պահանջում են իրենց աշխատանքային իրավունքները հարգել, վճարել աշխատավարձերը և լուծել իրենց գործազրկության հարցը:
Նշենք, որ Ազատության հրապարակում նաիրիտցիներից ոմանք բախման մեջ էին մտնում ոստիկանների հետ, ովքեր արգելում էին նրանց շարժվել այս կամ այն ուղղությամբ:
Նաիրիտցիները նշում էին, որ իրենց ընդունում է նախագահի` քաղաքացիների նամակների ընդունման բաժինը, և այնտեղ ասում են, որ կփոխանցեն բողոքը նախագահին, բայց այդքանով ավարտվում է ամեն ինչ: Նրանք վրդովված էին, որ ոստիկանները ուժ են կիրառում իրենց հանդեպ, մինչդեռ իրենք խաղաղ բողոքի ակցիա են անցկացնում և երբեք չեն դիմել խժդժությունների: «Ի՞նչ խնդիր կա, երկրի նախագահին հո չենք ուտելու: Բայց եթե խնդիրը լուծվում է միայն ծեծով, ուրեմն ուրիշ տարբերակ չկա, իշխանությունն էլ պետք է հեռանա ծեծվելով»,- ասացին նաիրիտցիները:
Նշենք, որ դրանից հետո նաիրիտցիները շարժվեցին դեպի կառավարության շենք: