կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 11:24
Աշխարհ

Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Asbarez

Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Asbarez

Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ ապրիլի 21-ին կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մըքդանան և նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդզը հաստատել են, որ Օբաման այս տարի ևս որոշել է չճանաչել Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում. տեղեկացնում է Asbarez-ը:

 

«Թուրքիային անձնատուր լինելու` նախագահի կեցվածքը ազգային ամոթ է և հստակորեն դավաճանություն իրականության և վստահության հանդեպ»,- հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը՝ հավելելով. «Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ նախագահ Օբաման ցավալիորեն մեր երկրի բարոյական դիրքն օգտագործելու է ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու համար, այլ պարտադրելու է օտար երկրի գրաքննության հրահանգը: Նա գործնականում Ռեջեփ Թայիփ Էրդողանին է հանձնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունը»:

 

«Շարունակելու ենք մեր դաշնակիցների հետ միասին, հավելյալ կորովով ու կամքով, Հայոց ցեղասպանության արդար լուծումը գտնելու պայքարը»,- եզրափակել է Խաչիկյանը:

 

Հիշեցնենք, որ նախագահ ընտրվելուց առաջ Օբաման խոստացել էր ճանաչել իր իսկ կողմից «անհերքելի» որակված Հայոց ցեղասպանությունը: