|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց, որ իրեն արվել է արտերկրում Հայաստանը ներկայացնելու առաջարկ, որն ինքը ընդունել է: Նա պատմական փաստերով ու աշխարհում ընթացող գլոբալ-քաղաքական վերլուծություններով ներկայացրեց, որ Մաքսային միությանը միանալու որոշումը իրավիճակային որոշում էր` պարտադրված Ռուսաստանի կողմից իրականացվող նեոկայսերական նախագծերի տրամաբանությամբ:
Հովհաննիսյանը ներկայացրեց իր դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության հարցերում, նշեց, որ Ռուսաստանի նախաձեռնած նեոկայսերական նախագիծը, իր համոզմամբ, նույնպես ենթակա է ձախողման, ուստի Հայաստանը պետք է արդիական պահի եվրաինտեգրման քաղաքական կուրսը` շեշտը դնելով ոչ թե Արեւելյան գործընկերության քաղաքականության վրա, որի իրականացնողները Արեւելյան Եվրոպայի` ԵՄ-ին նոր միացած երկրներն են, այլ «բուն Եվրամիության», այսինքն` դրա առանցքային դերակատարների հետ հարաբերությունների խորացման վրա:
Այս համատեքստում Վահան Հովհաննիսյանն իր առաքելությունը տեսնում է Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերով դիվանագիտական աշխատանքի մեջ եւ համոզված է, որ նման հարցերում իշխանությունն ու ընդդիմությունը կարող են համագործակցել:
Մանրամասն` տեսանյութում: