Ուկրաինայի Ռադան գաղտնազերծման մասին օրենք է ընդունել, համաձայն որի կգաղտնազերծվեն Պետական անվտանգության կոմիտեի` ԿԳԲ-ի` մինչև 1991 թվականը ներառող արխիվները:
«Կոմունիստական տոտալիտար ռեժիմի ռեպրեսիվ մարմինների 1917 - 1991 արխիվների մատչելիության մասին» օրենքին կողմ է քվեարկել 261 պատգամավոր:
Օրենքը նախատեսում է նշված ժամանակաշրջանի համար բոլոր արխիվների գաղտնազերծումը՝ առանց բացառության: Այդ արխիվները փոխանցվելու են Ազգային հիշողության ինստիտուտի տնօրինմանը: