Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրական փաստերը հնարավոր չէ հերքել: Մաքրելով իր արխիվները Հայկական հարցի վերաբերյալ փաստաթղթերից` Թուրքիան կարծում է, թե կանխել է վտանգը` թողնելով այն ամենը, ինչը հօգուտ իրեն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` թուրքական արխիվներն արժեքավոր են, սակայն դրանք պատմական նշանակալի փոփոխությունների չեն հանգեցնի: Հայկական հարցին վերաբերող փաստաթղթեր գոյություն ունեն, բայց ոչ այս արխիվներում:
Անդրադառնալով Wikileaks-ի տարածած այն հաղորդագրությունը, թե Թուրքիան վերացնում է Հայկական հարցի վերաբերյալ իր արխիվը, թուրքագետը նշեց, որ դեռ հայտնի չէ` դրանք ոչնչացվել են արդեն, թե ոչնչացնելու հրաման է եղել: Մի կողմից` թուրք հայտնի պատմաբաններից մեկն իր աշխատություններում նշել է, թե արխիվները մաքրվել են, մյուս կողմից` օսմանյան մամուլում կան հրապարակումներ, թե հրաման է եղել ոչնչացնել եւ այրել բոլոր հետքերը:
«Թուրքական արխիվները բազմիցս վերակազմավորվել են, ինչից հետո ստացել են ներկայիս տեսքը: Դրանք պարունակում են սուլթանի, վեզիրի գրագրություններ, այսինքն` պաշտոնական փաստաթղթեր, եւ այդտեղ Հայկական հարցին վերաբերող փաստաթղթեր չեն կարող լինել»,- ասաց թուրքագետը` ընդգծելով, որ օսմանյան պրակտիկայում հայերին վերաբերող հրամանները եղել են բանավոր եւ կոդավորված նամակների տեսքով, որոնք անմիջապես այրվել են: Իսկ դրանց մի մասն էլ, համաձայն տարբեր վկայությունների, գտնվում են բրիտանական արխիվներում: