Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջուլիան Ասանժի քաջագործությունից ոգեւշնչված` Նոր Զելանդիայի զինված ուժերի հրամանատարությունը թույլատրել է ինտերնետային ցանցում զետեղել ՉԹՕ-ների մասին պատմող գաղտնի փաստաթղթեր: Դրանցում նկարագրված են չճանաչված թռչող օբյեկտների հետ հանդիպման փաստեր ու դիտարկումներ: Տեղեկատվական կայքերից մեկը ներկայացրել է 1954-2009թթ. ընթացքում հավաքված ավելի քան 2000 էջ: Փաստաթղեթրի մեծ մասը պատմում է մարտական ու քաղաքացիական օդաչուների` տարօրինակ թռչող օբյեկտների հետ ունեցած հանդիպումների մասին: Հաճախ դրանք եղել են անբացատրելի կրակներ: Պատահել է այնպես, որ լուսատու սկավառակները մերթ հայտնվել, մերթ անհետացել են, իսկ հետո հանկարծ լուսարձակել երկնքի մեկ այլ հատվածում: Դրանք նաեւ «հետապնդել» են ինքնաթիռներին, ուղեկցել մինչեւ օդանավակայան: Հրապարակված փաստաթղթերի մեջ կան նաեւ թռչող ափսեների գծագրեր, որոնց հեղինակ ինժեներները պնդել են, թե այլմոլորակային օդանավերի կառուցվածքը հասկացել են «իրենց հայտնի նշաններով»:
Մոտ 300 էջեր ներկայացնում են ավելի քան 20 տարի այլմոլորակայինների հետ շփումներ ունեցած նորզելանդացի մի տղամարդու հաշվետվությունը:
Փաստաթղթերի գաղտնազերծումը հնարավոր դարձավ ՉԹՕ-ներ հետազոտողների ու լրագրողների շնորհիվ, ովքեր երկու տարուց ավելի մշտապես ճնշում են գործադրել զինվորականների վրա: