Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօր լրագրողներին վստահեցրեց, որ համայնքերի խոշորացման ծրագրերին դեմ գյուղացիների կարծիքն ամենևին էլ չի անտեսվելու: «Եթե հանրաքվե լինի, և հանրաքվեի ընթացքում գյուղացիների մեծամասնությունը դեմ արտահայտվի, ապա խոշորացում չի լինի»,- ասաց նա:
Գիլոյանը նշեց, որ երբ իրենք շրջում են գյուղերով և գյուղացիներին բացատրում՝ ինչ է իրենից ներկայացնում համայնքների խոշորացումը, նրանք էլ են հասկանում, որ խոշորացման մեջ ոչ մի վատ բան չկա:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Գիլոյանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 110-ը հոդվածը, նշել էր, որ եթե կառավարությունը որոշի՝ պետք է համայնքները խոշորացվեն, վարչատարածքային համայնքներում պետք է փոփոխություններ արվեն: Այնտեղ գրաված է նաև, որ հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն:
«Գյուղացիների մեծ մասը դեմ չէ խոշորացմանը, ես այդպիսի տպավորություն եմ ստացել»,- ասաց Գիլոյանը:
Դիտարկմանը, թե համայնքների խոշորացումը բազմաթիվ խնդիրների առջև է կանգնեցնում հասարակությանը, քանի որ բազմաթիվ մարդիկ դառնում են գործազուրկ, Գիլոյանը պատասխանեց. «Ես արդեն նշել եմ, որ գյուղապետերը կարող են դառնալ համայնքի ներկայացուցիչներ, այնպես որ` խնդիր չի լինի»:
Նա նշեց նաև, որ մյուս աշխատակիցներն էլ կարող են որոշակի պաշտոններ զբաղեցնել, սակայն չնշեց, թե կոնկրետ ի՞նչ պաշտոնների մասին է խոսքը, և ի՞նչ հիմունքներով են դրանք վստահվելու համայնքների խոշարացման արդյունքում գործազուրկ դարձած աշխատակիցներին: