|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության համագումարի ոչ միայն օրակարգը, այլև նույնիսկ օրակարգի նախագիծը դեռևս քննարկված և հաստատված չէ: Դա կլինի վարչության առաջիկա նիստի ժամանակ, որը կկայանա հունիսի 25-ին: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե համագումարի ընթացքում քննարկվելո՞ւ է «Ժառանգություն» կուսակցության անվանափոխության հարցը, մեր զրուցակիցը նկատեց, որ, ամենայն հավանականությամբ, անվանափոխության հետ կապված թյուրըմբռնում է եղել: «Խոսքը գնացել է խոշորացման մասին, միգուցե այդ ժամանակ, դա ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է փոխվի «Ժառանգության» անունը:
Հիմա մեր համագումարն է, բնականաբար, «Ժառանգության» անվամբ, և անվան փոփոխության հարց չի քննարկվելու»,- ասաց նա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում