|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին սահմանային լարվածության մասին:
«Սահմանային իրավիճակը այսօր վերահսկվում է: Չկա որևէ իրադարձություն, որ համարժեք և դեռ ավելին պատասխաններ չտանք»,- ասաց Սեյրան Օհանյանը` վերջին դիվերսիոն դեպքերի մասին ասելով, որ դրանք հաջողությամբ հետ են մղվել ու բացահայտվել հայ զինվորների բարձր պատրաստվածության, նրանց հերոսության ու անձնուրացության շնորհիվ:
Նախարարը կարծիք հայտնեց, որ այսօր առաջնագծին անընդհատ անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել:
«Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողքին գտնվեն մեր վետերանները և երկրապահները, կամ արձագանքներ ակնկալել ՀԱՊԿ-ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականացնի»,- ասաց նախարարը: