կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 12:25
Քաղաքական

Ոչ ոք իրավունք չունի անդրադառնալու նախագահի քննադատությանը. Առաքել Մովսիսյան

Ոչ ոք իրավունք չունի անդրադառնալու նախագահի քննադատությանը. Առաքել Մովսիսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) կողմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը, իր գործընկերներին էլ հորդորելու է նույնն անել: Ըստ պատգամավորի` այլ կարծիք լինել չի կարող: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:

 

Մեր հարցին` ինչո՞վ է պայմանավորված կրկին Իշխան Զաքարյանի թեկնածության առաջադրումը երկրի նախագահի կողմից, եթե նա քննադատվեց իր բացահայտումների համար, պատգամավորը պատասխանեց. «Նախագահն իրավունք ունի քննադատել, առաջինը ըդտեղից սկսենք, և ոչ ոք իրավունք չունի այդ թեմային անդրադառնալ, թե ինչի նախագահը քննադատեց»:

 

Առաքել Մովսիսյանի համոզմամբ` մարդ չկա, որ սխալ չունենա, իսկ Իշխան Զաքարյանը լավ է աշխատել. «Երբ որ սխալներ ա անում, քննադատողը քննադատում ա, քննադատողն էլ երկրի նախագահն ա, դա չի նշանակում, որ ամեն քննադատվողի պետք է հանել գործից»: Դիտարկմանը, որ դա կարող է որպես ճնշում դիտարկվել Իշխան Զաքարյանի վրա, չհամաձայնեց, ավելին` վստահեցրեց, որ Իշխան Զաքարյանն ավելի կոշտ է աշխատելու ու անկախ է աշխատելու: «Ոնց աշխատել ա, ավելի ուժեղ ա աշխատելու, վստահ եղեք, օրենքի տառին համապատասխան աշխատելու ա»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ իրեն չեն հետաքրքրում ընդդիմադիր պատգամավորների ելույթները` ուղղված Իշխան Զաքարյանի դեմ: