|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մարտի 19-ին Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշնսկեգոյի անվան համալսարանում տեղի է ունեցել Լեհաստանում ճանաչված հրապարակախոս, եկեղեցական և հասարակական գործիչ Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկու դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Դասախոսությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, համալսարանի հարյուրից ավելի ուսանողներ և դասախոսներ:
Բանախոսը ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը, անդրադարձավ հայերի մի մասի Լեհաստան տեղափոխվելուն և Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, որից հետո խոսել Հայոց ցեղասպանության նախապատմությունից` ներկայացնելով դրա էությունն ու ծրագրավորումը: Հեղինակն անդրադարձել է նաև Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացին, ինչպես նաև ներկայացրել է Լեհաստանի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններն և խաչքարերը: Դասախոսության վերջում Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկին պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: