Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 4-ին, Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու պատրիարք, միտրոպոլիտ Սավայի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Պատարագին ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միտրոպոլիտ Սավան իր աղոթքում, վկայակոչելով 100 տարի առաջ զոհ գնացած միլիոնավոր հայերին, դիմելով դեսպան Ղազարյանին, խնդրել է իր և Ուղղափառ եկեղեցու զորակցությունը փոխանցել հայ ժողովրդին:
Հոգևոր առաջնորդը հիշատակել է 2015թ. մարտի 17-ին կայացած Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Եպիսկոպոսական ընդհանուր ժողովի որոշումը, ըստ որի` 2015թ. ապրիլի 23-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասաման ծեսի ավարտից հետո, Երևանի ժամանակով 19:15-ին, (Վարշավայի ժամանակով` 17:15-ին) Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր ուղղափառ եկեղեցիներում կղողանջեն զանգերը: