|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ-ի այն պնդումներին, թե Թուրքիան օգնում է «Իսլամական պետություն» խմբավորմանը նավթի մաքսանենգության հարցում:
Ըստ Sabah-ի՝ Էրդողանն այդ պնդումներն անողներից պահանջել է ապացույցներ ներկայացնել, այլապես՝ «ոչ ոք Թուրքիային զրպարտելու իրավունք չունի»:
«Եթե դա չապացուցեն, Թուրքիայի Հանրապետության դեմ մեծ անարգանք կլինի: Իսկ եթե ապացուցվի, ես պատրաստ եմ լքել պաշտոնս»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հարցնելով, թե արդյո՞ք այդ «զրպարտությունն» առաջ քաշողները պատրաստ են նույն կերպ վարվել: