Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության շենքի դիմաց ընթերցեց երդման տեքստը, որը կառավարության անդամները տվել են նախագահի ներկայությամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Առաջին ձեր կարևոր պարտավորությունն է կատարել ժողովրդի պահանջը, այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել: Երկրորդ պահանջը՝ ինքնիշխանությանը և Հայաստանի շահերին դավաճանած մարդուն հեռացնել պաշտոնից: Կառավարության յուրաքանչյուր անդամ իր համար սա որպես սահմանադրական և օրենքով նախատեսված պահանջ պետք է ընդունի: Եվ դրանից ելնելով, եթե ձեզնից յուրաքանչյուրը չկատարի այս պահանջը, դուք կհամարվեք երդմնազանց, դուք կհամարվեք հայ ժողովրդի թշնամի, հակառակորդ, քանի որ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ամեն վայրկյան սպառնում է կոտորում, կործանում»,-ասաց նա:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու համար այսօր Հայաստանը դարձել է վտանգավոր վայր՝ նշեց Մինասյանը: Դավաճանը, նրա խոսքով, պետք է դատվի։
«Երաշխավորում ենք, որ արդար դատական համակարգով նա կստանա իր արժանի պատիժը: Բայց դրա համար չափազանց կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ հանած վարչապետին՝ 14 կառավարության անդամ, եթե ներսում է գտնվում, պատրաստվեք, որպեսզի քվեարկեք պաշտոնանկ անելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դավաճանին»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․