կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 11:18
Տարածաշրջան

1915-ի իրադարձությունների բացահայտումն ամենից շատ ցանկացող երկիրն ենք. Թուրքիայի մեջլիսի խոսնակ

1915-ի իրադարձությունների բացահայտումն ամենից շատ ցանկացող երկիրն ենք. Թուրքիայի մեջլիսի խոսնակ

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի և նրա գլխավորած պատվիրակության հետ. տեղեկացնում է «Ակօս»-ը:

 

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԵԽ-ի կողմից Ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված վերջին կոչի մասին:

 

Ջեմիլ Չիչեքը, պնդելով, որ խորհրդարանները չպետք է իրենց դատարանների տեղ դնենասել է. «Մենք 1915-ի իրադարձությունների բազմակողմանի բացահայտումն ամենից շատ ցանկացող երկիրն ենք: Սակայն դա ոչ թե խորհրդարանների պարտականությունն է, այլ պատմաբանների: Եկեք՝ դուք էլ օգնեք, այդ պատմական իրողությունները քաղաքական իրական քննարկումների վերածելու փոխարեն, բոլոր մակարդակներով բացահայտել, սակայն դա բացահայտող կառույցները խորհրդարանները չեն: Չլինելով դատական որոշում, հիմնվելով միայն պնդումների վրա և նման որոշումներ կայացնելով՝ խաղաղության հաստատմանը չեք նպաստում»:

 

Բրոքն, ի պատասխան Չիչեքին, հիշեցնեցրել է, թե իր երկիրը՝ Գերմանիան, ընդունել է, որ ցեղասպանություն է իրագործելՉիչեքը դրան պատասխանել է` ասելով. «Այդ դեպքում դատական որոշում է եղել, սակայն Հայկական հարցի դեպքում դատական որոշում չկա: Այլ հարց է` տեղի ունեցած ցավերը, մեկ այլ` առանց դատական որոշման՝ մի երկրի Ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրելը: Խնդրին ավելի օբյեկտիվ մոտեցման հարցում ձեզնից ջանքեր ենք ակնկալում»:

 

Բրոքը նշել է, որ այդ հարցը Եվրախորհրդարանի համար միայն քաղաքական հարց չէ, այլ խղճի: