Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Եվրանեսթ»-ի ԽՎ չարրորդ լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ` նախ ողջունելով, որ ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում Արևելյան քաղաքականության շրջանակներում այլ երկրների միջև համագործակցության ճկունությանը:
«Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ չպետք է Հայաստանի անդամակցությունը դիտարկվի որպես հակառակ դրսևորում, այլ պետք է օգտվել այս առիթից և Հայաստանի միջոցով սկսել երկխոսություն նաև ԵՏՄ այլ երկրների հետ: Կարևոր է, որ Հայաստանում ընթացող մի շարք ոլորտային բարեփոխումներում ուղղակի ներգրավվածություն լինի, դա վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը, արդարադատության համակարգին, պետական կառավարման համակարգերին:
Տնտեսական շրջափակումները, ինչպես մեր երկրի օրինակն է ցույց տալիս, ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Հարկավոր է գտնել երկխոսություն և այդ շրջանակներում աջակցություն ցուցաբերել ամբողջ ծավալով: Հայաստանը իսկապես կարող է դառնալ ժողովրդավարության այն լավ մոդելը, օրինակը, որը կստիպի ԵՏՄ երկրներին այս ճանապարհը որդեգրել»,- ասաց Արծվիկ Մինասյանը: