կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 12:16
Քաղաքական

Դաշնակցությունը հանդիպեց «Եվրանեսթ»-ի ներկայացուցիչների հետ

Դաշնակցությունը հանդիպեց «Եվրանեսթ»-ի ներկայացուցիչների հետ

Այսօր` մարտի 17-ին, ՀՅԴ Գերագույն Մարմնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը եւ աշխատակից Պետո Դեմիրճյանը հյուրընկալեցին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ` Եվրախորհրդարանի անդամ, սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեկենշտայնին եւ Վրաստանի Սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախագահ, խորհրդարանի անդամ Գիա Ջորջոլիանին:

 

Քննարկվեցին հետագա համագործակցությունը, գործընկերային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում Աղվան Վարդանյանը ներկայացրեց Դաշնակցության անցած ուղին:

 

«Որախ ենք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին ընդունել Հայաստանում: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր եվրոպացի գործընկերների հետ այսօր էլ՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, կարողանում ենք գտնել համագործակցութան եզրեր»,- նշեց Վարդանյանը:

 

Այնուհետեւ կողմերը քննարկեցին Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության եւ Հ.Յ. Դաշնակցության գործակցության կարեւոր ուղղությունները: