Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում ԶԼՄ ներկայացուցիչներից, ովքեր հարցնում են, թե ինչ նպատակ էինք հետապնդում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ եւ արդյոք դա իմ եւ Արմեն Մարտիրոսյանի անձնական նախաձեռնությո՞ւնն էր, թե՝ վարչության դիրքորոշում: Այս պահին ուզում եմ ասել ընդամենը հետեւյալը. Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռեւս նախորդ օրը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:
Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ ՛՛Ժառանգության՛՛ կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից: Առայժմ այսքանը. մյուս հարցերը կքննարկենք վարչության առաջիկա նիստում»: