կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-28 13:45
Մշակույթ

ՀՊԵՆ-ը, «Կատուներ»-ը, Նարեկ Հախնազարյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Գևորգ Դաբաղյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում

ՀՊԵՆ-ը, «Կատուներ»-ը, Նարեկ Հախնազարյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Գևորգ Դաբաղյանը`  ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Հունիսի 3-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Ségur սրահում, կներկայացնի «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը։

 

Այսօր երիտասարդության դերը դառնում է ավելի ու ավելի կարևոր տարբեր ոլորտներում որոշումների կայացման հարցում: Երիտասարդները հավատացած են, որ խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու կարևորագույն գրավականը համամարդկային բարձր արժեքների վրա հիմնված նոր սերունդ կրթելն ու ստեղծագործելն է։ Եվ հունիսի 3-ի համերգով, օգտագործելով երաժշտության ուժը, երիտասարդ արվեստագետներն աշխարհին կհղեն խաղաղության ուղերձներ։

 

Համերգի ընթացքում հայկական երաժշտական դպրոցի նմուշները կներկայացնի ոչ միայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, այլև առաջատար խմբեր և արվեստագետներ մեր երկրից՝ «Կատուներ» ջազ խումբ, Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Միքայել Ոսկանյան (թառ), երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններ, Գևորգ Դաբաղյան (դուդուկ), Նարեկ Կազազյան (քանոն)։

 

Համերգին կներկայացվեն Արամ Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Հարությունյանի, Միխայիլ Թարիվերդիևի և այլոց ստեղծագործությունները։