|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ-ի շուրջ ծավալվող քաղաքական խմորումներին, նշեց, որ իրենք ԲՀԿ-ի վրա կենտրոնանալու ժամանակ չունեն:
«Մենք հիմա զբաղված ենք Ցեղասպանության 100-ամյակով: Մենք էդ ժամանակը չունենք` ԲՀԿ-ի վրա «մուֆթա» վատնելու: Հիմա զբաղված ենք ամբողջովին Հայոց ցեղասպանության 100-ամյակով»,- ասաց պատգամավորը:
Նա մեզ հորդորեց ինչքան հնարավոր է շատ մարդ հավաքել, ովքեր կմասնակցեն «Եռաբլուրում Ցեղասպանության ճանաչման կոչերին»:
«Ինչքան կարող եք` լիքը ժողովուրդ հավաքեք, որ մասնակցեն Եռաբլուրում Ցեղասպանության ճանաչման կոչերին: Էլի եմ ասում՝ մենք հիմա ԲՀԿ-ի ժամանակը չունենք, միայն Ցեղասպանության հարցերով ենք զբաղվում»,- նշեց Առաքել Մովսիսյանը: