Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան ՀՀԿ խմբակցությունում աշխատանքային եռուզեռ էր: Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը պետք է լուծի Փարաքարի բնակիչների խմելու ջրի հարցը:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է դիմել, որ նա էլ դիմի Ջրային կոմիտեի նախագահին, որպեսզի կարճ ժամանակում լուծում տան այդ հարցին:
«Հիմա ինչ պարտադիր ա` ես ամբիոնից էդ հարցը բարձրացնեմ, ներքին կարգով ես լուծելու եմ էդ հարցը: Որոշ ժամանակ առաջ լուծել եմ Փարաքարի ոռոգման ջրի հարցը, մի քանի դպրոցների, մանկապարտեզների ջեռուցելու հարցը: Ես Փարաքարից մի քանի գյուղ հեռու եմ ապրում, բայց էդ տարածքի խնդիրներով ինձ դիմում են, ես էլ լուծում եմ էդ խնդիրները: Պրազդնիկների՝ՙ մարտի 8 կլինի, ապրիլի 7 կլինի, կազմակերպում եմ: Հիմա էլ խմելու ջրի հարցով են դիմել, ներքին կարգով կլուծեմ էդ հարցը, որ մի ժամից վինտիլը բացեն»,- մեր թղթակից հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը:
Թեեւ պատգամավորը պնդում է, թե չի սիրում ամբիոնից ցուցադրական հարցեր հնչեցնել, նախընտրում է ներքին կարգով լուծել բոլոր խնդիրներըՙ, բայց այսօր պատահաբար ականատես եղանք, թե ինչպես է աշխատասենյակում այդ հարցի վերաբերյալ ինչ-որ տեքստ կարդում բարձրաձայն` հավանաբար, չնախատեսված ելույթի դեպքում տակից դուրս գալու համար: