|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մարտի 3-ին շրջագայություն կատարելիս Վազաշեն գյուղի սկզբնամասից անտառ տանող ճամփեզրին հայտնաբերել են տարբեր երկարության և տրամագծով լորենու 9 գերան:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գերանները պատկանում են անտառապահ, 1973 թ. ծնված Գուրգեն Ղ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերին իրեն վստահված հանդամասից առանց համապատասխան թույլտվության հատել է 2 լորենի: Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: