Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հարգելի՛ երևանցիներ, «Մայր Հայաստանի» որոշմամբ դատական հայցեր եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանզի, այսպես կոչված, երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու քվորումն ապահովված չի եղել։ Մեր պահանջն է՝ ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Երևանի քաղաքային համայնքի Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:
Մեր ներկայացրած հայցերից մեկով դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23):
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման»։