|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Լրագրող Արամ Քուրանի կողմից ստեղծված և Թուրքիայում առաջին հայկական «Լույս ԹՎ» հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել: Հայերենով և թուրքերենով հեռարձակվող հեռուստաալիքը մինչ այս միայն առցանց էր գործում. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը::
Արամ Քուրանը նշում է, որ հեռուստաալիքը ստեղծելու ուղղությամբ քայլերն արել են դեռ 2 տարի առաջ: Առցանց առաջին հեռարձակումը կատարվել էր այս տարվա հունվարի 6-ից: «Այս պահին ամեն ուրբաթ արևմտահայերենով նորություններ ենք հեռարձակում: Շաբաթը 2 անգամ էլ ուղիղ եթերներ ունենում»,- նշել է Քուրանը:
21 հոգուց կազմված հեռուստաընկերությունն իր եթերների 70 տոկոսը հեռարձակում է հայերենով, 30-ը` թուրքերենով: