|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Մարտի 1-»-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արգելանք էր դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, - հաղորդում է «Փաստինֆոն»:
Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում’ ֆինանսական միջոցների վրա, որի շրջանակներում կալանք է դրվել նաեւ կենսաթոշակային հաշվեհամարի վրա։