Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էին ԸՕ-ում փոփոխությունները, ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որի ելույթի մի ստվար հատվածը «նվիրված էր» ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Այդ հատվածում Զուրաբյանը փորձեց հեգնել ու ծաղրել Փաշինյանին:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի եկած ընդդիմադիր ուժերին` իր ելույթը համեմելով հեգնանքով, կատակերգական մեջբերումներով, խորհրդային ֆիլմերից հումորային մեջբերումներով:
Զուրաբյանն արձագանքեց այդ հեգնանքին պատասխան հեգնանքով. «Բուռն քննարկումների ականատես եղանք, որոնց ընթացքում խորհրդարանականները փայլեցին իրենց եղած կամ չեղած տաղանդներով: Զգացվում է, որ, աշխարհին համընթաց, հայ երեսփոխանները զարգացնում են կրեատիվի զինանոցը և ժամանակակից շոու բիզնեսից ետ չմնալու հայտեր ներկայացնում: Վերջերս նոր թրենդ է նկատվում. քաղաքական գործիչները փորձում են իրենց գտնել կատակերգության, պարոդիայի ժանրում՝ ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության գլուխգործոցներից տարբեր մեջբերումների՝ ոչ շատ հմուտ, բայց սահուն ներկայացման մեջ, համեմելով հին սովետական ֆիլմերից մեջբերումներով: Գեղարվեստական բնագավառում կայացում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, դա կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ քաղաքական ասպարեզում էլ ձեռքբերումներ չունեն»:
Ելույթի վերջում Զուրաբյանը կրկնեց, որ ԸՕ-ի շուրջ իշխանությունների հետ կոնսենսուս ձեռք չի բերվել, դա կոնսենսուս է ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների ներդրման շուրջ: