Փետրվարի 6-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է երկհարկանի տուն, ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ժ. Ա.-ի (ծնվ. 1930 թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.53-ին, մարվել` 15.03-ին: Այրվել է ննջասենյակը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր: