|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 26-ին, ժամը 18:17-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 1-ին և Տարոն 2-րդ թաղամասերի մոտակայքում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 2-րդ փողոցի տներից մեկում և մոտակա ինքնաշեն տնակում, տան ներսում է գտնվում սեփականատեր՝ 1974 թ. ծնված Գ. Ս.-ը:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել տնից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ 20:09-ին:
Մասամբ այրվել է տան պատշգամբի տանիքը (մոտ 5 քմ), ամբողջությամբ՝ տան մոտակա ինքնաշեն տնակը (մոտ 40 քմ):