|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Օրենքով գող Անդրանիկ Սողոյանը, ով հայտնի է Զապ մականունով, այսօր ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Նա հայտանաբերվել ու ձերբակալվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին Երեւանում: Զապն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ՝ կալանքի ժամկետը լրանալու եւ այն չերկարացնելու հիմքով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ օրեր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է Անդրանիկ Սողոյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը և չի բավարարել այն: