Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Տեղեկացրել ենք, որ արդեն որերորդ օրն է` առևտրականները բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի առջեւ` պահանջելով կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը:
Բողոքի ակցիան վարող ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ պահանջում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը: «Նա այս ամենի քավորներից մեկն է»,- ասաց նա: Իսկ ֆինանսների փոխնախարար Ալավերդյանի հրաժարականի մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, քանի որ նա հարգալից չի վերաբերվել ժողովրդին:
Արտակ Խաչատրյանը հայտարարեց նաեւ, որ ֆինանսների նախարարը խոշոր գործարար է, որին ուզում են հարկային դաշտ բերել ՓՄՁ-ների միջոցով:
Առեւտրականները պահանջում են, որ իրենց այսօր հստակ պատասխան տրվի՝ օրենքը կասեցվո՞ւմ է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ նախորդ բողոքի ակցիայի ժամանակ Արտակ Խաչատյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել էր. «Վարչապետ չէ, ով ուզում ա լինի, եթե չի կարող սպասարկել ժողովրդի շահերը, ուրեմն պետք է չսպասարկի»: